Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեծ անախորժություններ են սպասվում Գերմանիայի Քյոլն քաղաք կատարելիք այցելության ընթացքում: Ինչպես հաղորդում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը, Էրդողանի' շուրջ 10 հազար թուրքերի առջև Քյոլնի «Լանքսես» արենայում ելույթ ունենալու ժամանակ նախատեսվում է նու յն տարածքում գրեթե միաժամանակ 8 ցույց իրականացնել: Հայտնի է, որ դրանց իրականացնող կազմակերպությունների թվում են նաև Գերմանիայի ալևիական միությունների ֆեդերացիան: Թուրքական կողմը հույս է հայտնել, որ ցույցերը բարեկամական բնույթ կկրեն:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մայիսի 24-ին Քյոլն ժամանել պատրաստվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել այցի ընթացքում «զուսպ» և «ողջամիտ» պահվածք դրսևորել: Passauer Neue Press-ին տված հարցազրույցում Մերկելն ասել է, որ ավելի վաղ Քյոլն և Բեռլին կատարած այցերի ժամանակ Էրդողանն իրեն դրան հակառակ կերպ է դրսևորել: «Հուսով եմ, որ շաբաթ օրը Էրդողանը Քյոլնում իրեն կպահի պատասխանատվության գիտակցությամբ և դյուրըմբռնողություն կդրսևորի»,- ասել է նա: