Մոսկվան պատրաստ Է երկխոսություն վարել Պյոտր Պորոշենկոյի հետ, բայց միջնորդների կարիք չունի: Այդ մասին մայիսի 26-ին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

 

«Պատրաստ ենք համագործակցել Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ այն հարցերում, որոնք վերաբերում են «ճանապարհային քարտեզի» իրագործմանը,- ասել Է նախարարը:- Բայց ինչ վերաբերում Է Ուկրաինայի հետ հարաբերություններին, ես կասկածում եմ, որ այստեղ մեզ միջնորդ Է պահանջվում»: Լավորվի խոսքով՝ Միխայիլ Սահակաշվիլիին հաստատ պետք չԷ միջնորդ դարձնել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ երկխոսությունում:

 

«Այսօր կարելի Է ասել, որ նախընտրական արշավն առանց խնդիրների չի անցել, ոչ բոլոր թեկնածուները կարողացան հասնել եզրագծին»,- նշել Է ՌԴ ԱԳ նախարարը:

 

Մոսկվան հուսով Է, որ Ուկրաինայի իշխանությունները կկատարեն ԵԱՀԿ-ի «ճանապարհային քարտեզը», ընդգծել Է Լավրովը: Նրա խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները պետք Է փոխզիջումային համաձայնություններ գտնեն տարածաշրջանների համար, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: