Ինչպես ասում են, յուրաքանչյուր տղամարդու հետևում կին է կանգնած: «Շոկոլադի թագավոր» Պորոշենկոն գտել է իր միակ, աջակցող, սիրող և հոգատար կնոջը:
Պորոշենկոն ունի 4 երեխա' 29-ամյա Ալեքսեյը, 14-ամյա երկվորյակ դուստրերը' Եվգենիան և Ալեքսանդրան, 13-ամյա Միխայիլը: Գործնականում նա բավականին խիստ և պահանջկոտ ղեկավար է: Սակայն նրա մտերիմներն ու հարազատները վստահեցնում են, որ տանը Պյոտրը դառնում է նուրբ և հոգատար ամուսին և հայր:
Քաղաքական գործչի 52-ամյա կինը' Մարինան, մասնագիտությամբ բժիշկ-սրտաբան է, բժշկական գիտությունների թեկնածու: Սիրում է սև գույնը, խոհանոցը և ձեռագործություն։
Ամուսնու հետ ծանոթացել է դեռևս համալսարանում ուսանելու տարիներին: Այդ պահից ի վեր նրանք անբաժան են: