Անդրկովկասյան գորշ արջի հետ հերթական խաղն ու կենդանուն կերակրելը շատ կարճ ժամանակ տևեց: Հրաչը չի էլ պատկերացրել, որ Միշուլն այդ կերպ կվարվեր իր հետ: Պատմում է' այնքան մտերիմ էր արջն իր հետ, որ նույնիսկ առանց վախի երբեմն փաթաթվում էր կենդանուն: Մայիսի 26-ի գիշերը, սակայն, կենդանական բնազդներն արթնացել էին. գիշատիչը տիրոջը գետնին տապալեց: Մինչև ընկերները Հրաչին առաջին օգնություն կցուցաբերեին, արջը փախել էր:
Հալաբյան փողոցի հարակից շենքերի բնակիչները տեսել են արջին փողոցում թափառելիս ու անմիջապես զանգահարել Արտակարգ իրավիճակների նախարարություն: Արջի քոթոթին բռնելու գործընթացին մասնակցած ԱԻՆ աշխատակիցը պատմում է' կենդանու շուրջը մարդաշատ էր, քոթոթն էլ ստրեսային վիճակում էր հայտնվել:
Արջին արդեն տեղափոխել են Կենդանաբանական այգի: Քոթոթին առանձին ճաղավանդակում են տեղավորել: Նրան մոտենալը խստիվ արգելված է' կենդանին ստրեսի մեջ է դեռ:
Մանրամասն' armnewstv.am-ում: