Ադրբեջանում մանկավարժ ամուսինը սպանել է մանկավարժ կնոջը: Ինչպես հաղորդում է  milli.az լրատվական կայքը, Գյորանբոյի բնակիչ Նիջաթ Հասանովը աներոջ տանը, բոլորի ներկայությամբ դանակահարելով սպանել է 30-ամյա կնոջը' Գյունալ Գուլիեւային:

 

Գյորանբոյի շրջանային դատախազությունը հայտնել է, որ Երիտասարդական սպորտային կենտրոնի մանկավարժ Ն.Հասանովը մի քանի ամիս առաջ էր ամուսնացել շրջանի միջնակարգ դպրոցներից մեկի մանկավարժ Գյունայի հետ: Միջադեպից մի քանի օր առաջ ամուսինների միջեւ վեճ է տեղի ունեցել, եւ կինը գնացել է հայրական տուն: Նիջաթը կնոջը վերադարձնելու համար գնացել է աներոջ տուն: Ամուսինների միջեւ վեճը շարունակվել է նաեւ այնտեղ, եւ վերջինս զոքանչի աչքի առաջ 10-ից ավելի դանակի հարվածներ է հասցրել կնոջը, ով մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Հանցագործ մանկավար ժ ամուսինը ձերբակալվել է: Կատարվում է հետաքննություն: