Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինայում կորած ԵԱՀԿ-ի չորս դիտորդները երկրի արևելքում են՝ անջատողականների մոտ: Այս մասին հայտնում է Սլավյանսկի «ժողովրդական քաղաքապետ» Վյաչեսլավ Պոնոմարյովը:

 

«Մենք զգուշացրել է ԵԱՀԿ առաքելությունը, որն անցանկալի է հայտնվել Դոնեցկի տարածքում, սկայն նրանք չլսեցին: Այնպես որ, մենք որոշեցինք պահել նրանց: Հիմա նրանք ստուգվում են, որից հետո ազատ կարձակվեն»,-ասել է Պոնոմարյովը:

 

Նա նաև նշել է, որ բոլոր չորս դիտորդներն իրենց լավ են զգում: Հիշեցնենք, որ դիտորդների հետ կապը կորել էր մայիսի 26-ին: