Պետերբուրգում մայիսի 30-ին կյանքի 93-րդ տարում վախճանվել Է ԽՍՀՄ ժողովրդական արտիտստուհի Լյուդմիլա Մակարովան: Ինչպես հայտնել Է Գ. Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոնի մամուլի ծառայությունը, Լ. Մակարովայի թաղման օրն ու վայրն առայժմ որոշված չեն:

 

Մակարովան մի քանի տասնյակ դերեր Է խաղացել Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոնում: Նա նաեւ հայտնի Է «Երկու կապիտան», «Աղջիկը եւ կոկորդիլոսը», «Մեռած հոգիներ», «Կրկնակի հարսանիք», «Խանումա», «Ձյունե թագուհու գաղտնիքը» կինոնկարներում խաղացած դերերով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: