Ադոլֆ Հիտլերի գրասեղանը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր առաջին անգամ հանվել է ցուցադրության: Այս մասին գրում է The Daily Mail-ը:

 

«Հենց այս սեղանի վրա է Հիտլերը մշակել պատմության մեջ ամենասարսափելի հանցագործությունների ծրագրերը»,- ընդգծում է պարբերականը:

 

Սեղանը պատրաստվել է 1937 թվականին: Ինչպես հայտնում են Գերմանիայի իշխանությունները, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, սեղանը գտնվում էր ամերիկացիների մոտ և 1957-1996 թվականներին ԱՄՆ-ի առողջարաններից մեկում հանդիսանում էր որպես «սովորական կահույք» զինվորականների համար:

 

Գերմանիային սեղանը վերադարձվել է 1996 թվականին: Այժմ սեղանը պահվում է Բեռլինի Վայսենզե շրջանի պահեստներից մեկում: Գերմանիայի իշխանությունները պնդում են, որ երբևէ չեն վաճառի նմուշը:

 

The desk belonging to Adolf Hitler was discovered in a government storeroom in Germany

The furniture was handed over to American authorities at the end of the war and was returned to the German government around 2000

The Nazi dictator used the desk to formulate his genocidal plans, however German authorities said they will never sell the item