Դոնեցկի կենտրոնում մոտ 400 ցուցարար ոտնակոխ է արել Roshen գործարանի կոնֆետները: Քաղցրավենիքները բերվել էին, որպեսզի բաժանեին երեխաներին: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Բայց երբ հավաքվածները նկատել են կոնֆետների անվանումը, որոշել են շնորհակալության փոխարեն այլ կերպ պատասխանել: Ցուցարարները թափել են քաղցրավենիքները ողջ ասֆալտով և ոտնահարել դրանք՝ արտահայտելով իրենց դժգոհությունն Ուկրաինայի նորընտիր նախագահ Պորոշենկոյին, ով Roshen ընկերության սեփականատերն է: