Մեկնարկեց Հանրային խորհրդի լիագումար նիստը նախագահ Վազգեն Մանուկյանի ղեկավարությամբ: Օրակարգում նախապես ընդգրված էր երկու հարց. առաջինը' ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի մասին, որի վերաբերյալ զեկուցմամբ հանդես կգա ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

 

Երկրորդը' Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ տարբեր երկրների Հանրային խորհուրդների և համանման կառույցների կողմից հնչած արձագանքները' ի պատասխան Հայաստանի Հանրային խորհրդի կոչին' ուղղված ՀԽ միջազգային կառույցի' Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի կազմում ընդգրկված 67 երկրների 70-ից ավելի հանրային խորհուրդներին:

 

Oրակարգը հաստատելուց առաջ Հանրային խորհրդի անդամ Հայկ Դեմոյանն առաջարկեց նիստի օրակարգ մտցնել Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հարցը, որի վերաբերյալ ինքը կարող է հինգ րոպեանոց զեկույց ներկայացնել: Սակայն հանրային խորհրդի նիստին ներկա անդամների մածամասնությունը դեմ քվեարկեց առաջարկությանը ու հարցը չմտավ օրակարգ: