Վարշավայի Marriott հյուրանոցի մարզասրահի այցելուները գաղտնի նկարահանել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ով մեծ ոգևորությամբ մարզվում էր: Այս մասին հայտնում է bigmir.net-ը:

 

Տեսահոլովակում ԱՄՆ-ի առաջնորդը մուգ-կապույտ սպորտային համազգեստով է, կատարում է մի շարք վարժություններ և երաժշտություն է լսում: Ինչպես նշում է New York Post-ը, մարզումը տևել է մոտ կես ժամ: