Սերժ Սարգսյանը ՀՀԿ վերջին համագումարում ունեցած իր ելույթում պնդել էր, որ հարազատ կուսակցությունը կադրային լուրջ ռեզերվ ունի և իրենց համար անփոխարինելի մարդիկ չկան: Գործող նախագահը, մեղմ ասած, մոլորության մեջ է գցում հասարակությանն ու հարազատ կուսակիցներին, քանզի պարզվում է, որ ՀՀԿ-ի համար ոչ միայն անփոխարինելի մարդիկ կան, այլև սեփական կուսակցությունը կադրային ռեզերվ չունի:

 

Այս տարվա ապրիլի 25-ին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հրաժարվեց ԱԱԽՔ-ի պաշտոնից և կրկին վերադարձավ ընդդիմադիր ճամբար: Վերադարձավ, թե ուղարկեցին, կեղծ էր, թե անկեղծ, վարկաբեկված, թե սուրբ՝ հարցի վերլուծական կողմն է, բայց այս գործչի հեռանալուց հետո ԱԽՔ-ի աթոռը շարունակում է դատարկ մնալ: Պատկերացնու՞մ եք ՀՀԿ-ի կադրային բազայի սնանկության աստիճանը, որ հսկայածավալ քաղաքական այս հիբրիդը այդ կարևորագույն պաշտոնում փոխարինող չի գտնում: Արդյո՞ք Արթուր Բաղդասարյանը այնքան անփոխարինելի է աշխատել և բարձր նշաձողեր է սահմանել այս պաշտոնում, որ Սերժ Սարգսյանը նրան արժանի փոխարինող չի գտնում:

 

Անկախ ամեն ինչից, տարբերակներից ցանկացած մեկի հավաստիության դեպքում, Հայաստանին ուղղված ցանկացած հայացք ողողվում է դառը արցունքներով. Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահն է, Արթուր Բաղդասարյանը որպես ԱԽՔ անփոխարինելի է, և իշխող քաղաքական ուժը արդեն 40 օր է՝ մարդ չի գտնում ԱԽՔ-ոտելու համար:

 

Ենթադրության համար մնում է երկու տարբերակ՝ որևէ մեկը այլևս չի ցանկանում իշխանություն ստանալ ՀՀԿ-ի քվոտայով՝ հայտնի պատճառներով, կամ էլ Սերժ Սարգսյանը փոշմանել է ՕԵԿ-ի հարցում և սպասում է Արթուր Բաղդասարյանի երկրորդ գալստյանը...

 

Երկուսի դեպքում էլ ընդունեք անկեղծ ցավակցություններս...

 

Վարուժան Բաբաջանյան