Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆաբիո Կոենտրաուն ակումբի հետ նոր պայմանագիր է կնքել: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Նոր համաձայնագիրը նախատեսված է 5 տարի ժամկետով' մինչև 2018/19 մրցաշրջանի ավարտը:
Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը տարեկան կստանա 4 մլն եվրո:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված էին «Յուվենտուսը», «Միլանը»: