Երեկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ հայտարարությամբ, որը վերնագրվել էր «Հայաստանի կործանման՝ Սերժ Սարգսյանի ճանապարհային քարտեզը»:

 

Լևոն Տեր-Պետրոսյանն իր հայտարարությունում անդրադարձել է հետևյալ չորս հիմնական թեմաներին՝ ա. նորանշանակ կառավարության առջև դրված խնդիրները, բ. Մաքսային (Եվրասիական) միությանն անդամակցության գործընթացը, գ. Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումները և դ. Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության հիմնավորումը։

 

Լուրեր.com-ը փորձեց Առաջին նախագահի հայտարարության և հնչեցրած տեսակետների վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ԲՀԿ-ից:

 

Մեզ հետ զրույցում, սակայն, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հրաժարվեց այն մեկնաբանելուց: «Որևէ մեկնաբանություն չեմ ցանկանում անել Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության վերաբերյալ: No comment»,- ասաց Զոհրաբյանը: