Որպես դրոշակակիր մոդել՝ ցուցադրվեց կոր էկրանով U8500 սերիայի Samsung UHD հեռուստացույցը, որի գլխավոր առանձնահատկությունը դարձավ նրա յուրահատուկ կառուցվածքը: Կոր էկրանի շնորհիվ' թվում է, թե ամբողջովին հայտնվել ես պատկերի մեջ, կարծես դիտողը պատկերը տեսնում է այնպիսին, ինչպիսին այն կլիներ իրական կյանքում: Ճկման շառավիղը 4.2 մ է, ինչը թույլ է տալիս դիտելիս գործարկել պերիֆերիկ տեսողությունը:

 

Պատկերի Ultra HD որակ նշանակում է, որ այժմ սպառողները կկարողանան տարբերակել պատկերի անգամ ամենափոքր մասնիկները, ինչը մինչ այս հնարավոր չէր:

 

Samsung-ի UHD հեռուստացույցն' ի տարբերություն Full HD-ի, ապահովում է պատկերի ցուցադրման չորս անգամ ավելի բարձր կետայնություն, ինչպես նաև ավելի ճշգրիտ և բնական գունային գամմա:

 

Samsung-ի բոլոր UHD հեռուստացույցները համալրված են UHD-Upscaling տեխնոլոգիայով, ինչի շնորհիվ ցուցադրվող HD և Full HD ֆորմատի կոնտենտը գրեթե լիովին վերափոխվում է մինչև UHD: Գույները մնում են վառ, մանրուքները՝ ճշգրիտ, կարծես իրականություն լինեն: Գործում է նաև Auto Depth Enhancer տեխնոլոգիան, որի շնորհիվ պատկերն ստանում է լրացուցիչ խորություն: Իսկ Smart TV-ն դարձել է էլ ավելի հարմար. այժմ այն ընկալում է ռուսաց լեզուն:

 

«Մենք հպարտանում ենք այս նորույթով և համոզված ենք, որ Samsung-ի' կոր էկրանով UHD հեռուստացույցով սկիզբ կդրվի տեխնոլոգիական նորարարության մի նոր ժամանակաշրջանի,- նշում է Հայաստանում «Սամսունգ Էլեկտրոնիքսի» ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը:- Բացի այդ, UHD Evolution kit-ը, որով համալրված են Samsung-ի բոլոր UHD հեռուստացույցները, թույլ կտա ստանալ բոլոր հետագա ծրագրային թարմացումները:

 

Այս տարի Samsung-ը, բացի դրոշակակիր UHD հեռուստացույցից, ներկայացնում է նաև այնպիսի նորամուծություններ, ինչպիսիք են Curved Full HD TV, Smart TV:

 

Հեռուստացույցների նոր տեսականին հասանելի կլինի «Սամսունգ», «Զիգզագ», «Վեստա» խանութ-սրահներում:

 

Samsung Electronics Co., ՍՊԸ-ի մասին

 

Samsung Electronics Co., ՍՊԸ-ն տեխնոլոգիայի ոլորտում համաշխարհային առաջատարներից է, որը մարդկանց ընձեռում է նոր հնարավորություններ ամենուր: Անդադար նորարարության և բացահայտումների միջոցով մենք վերափոխում ենք աշխարհը' հեռուստացույցները, սմարթֆոնները, համակարգիչները, տպիչները, տեսախցիկները, տնային տեխնիկան, LTE համակարգերը, բժշկական սարքավորումները կիսահաղորդիչները LED լուծումներով: Մենք ունենք 286,000 աշխատակից աշխարհի 80 երկրում, իսկ տարեկան վաճառքները գերազանցում են 216,7 միլիարդ դոլարը: Մեր նպատակն է աշխարհի ամեն անկյունում ընձեռել մարդկանց նոր հնարավորություններ: Ավելին իմանալու համար, խնդում ենք այցելել մեր կայք էջը' www.samsung.com: