Ֆրանսիացիներին խիստ զայրացրել է այն փաստը, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ծամոն է ծամել Նորմանդիայում դաշնակիցների զորքերի իջեցման 70-ամյակին նվիրված պաշտոնական արարողության ընթացքում: Այս մասին հայտնում է vesti.ru-ն:

 

Սոցկայքերի օգտատերերն Օբամայի պահվածքն անվանել «ամոթալի»։ ԱՄՆ նախագահն արդեն ենթարկվել է նման քննադատության, երբ նրան ծամոն ծամելիս են նկատել Նելսոն Մանդելայի հուղարկավորության ժամանակ։