Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը նշել է, որ Հայաստանի դեմ խաղում իր թիմն ամբողջովին տիրում էր նախաձեռնությանը' հավելելով, որ Հայաստանի ընտրանին խաղամակարդակով ավելի թույլ է, քան Աշխարհի 2014թ-ի առաջնությունում խմբային փուլում իրենց մրցակից Պորտուգալիայի ընտրանին:

«Չնայած գրոհներին' առաջին խաղակեսը նույնպես վատը չէր: Մենք ողջ խաղի ընթացքում իշխում էինք դաշտի կենտրոնին: Իհարկե, հասկանում ենք, որ Հայաստանը կարգով ավելի ցածր է, քան Պորտուգալիան,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Գերմանիայի ֆուտբոլի միության պաշտոնական կայքը»: