Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը խորհրդարանի ղեկավարի պաշտոնում շատ բան է կորցրել, սակայն չի ափսոսում խորհրդարանի ղեկավարի պաշտոնը ստանձնելու համար: Այս մասին Գալուստ Սահակյանն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: «Ես շատ բան եմ կորցրել այս պաշտոնում նշանակվելուց հետո, սակայն մինչև չես կորցնում, չես կարողանում պայքարել և հասնել այն նպա տակներին, որոնք դու քո առջև դրել ես»,- ասաց նա:

 

Հարցին, թե ի՞նչ է կորցրել, Սահակյանը նշեց, որ կորցրել է ազատ ժամանակն ու ազատությունը: «Այս պաշտոնում անընդհատ նոր հանդիպումներ եմ ունենում, օրակարգը հագեցած է: Ես նախկինում երբեք գրավոր ելույթներ չեմ ունեցել, սակայն հիմա աշխատանքն այնպիսին է, որ արձանագրային մասը պետք է գրավոր լինի»,- նշեց Սահակյանը:

 

Հարցին, թե հնարավո՞ր է, որ հրաժարվի ԱԺ նախագահի պաշտոնից, Սահակյանը պատասխանեց, որ հրաժարական են տալիս թույլ մարդիկ:

 

Գալուստ Սահակյանն ԱԺ նախագահի պաշտոնն ստանձնել է ապրիլի 29-ին: Նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր Հովիկ Աբրահամյանը, ով նշանակվել է ՀՀ վարչապետ: