Դոնեցկում անհայտ անձինք կրակել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գերագույն խորհրդի «ժողովրդական պատգամավոր» Մաքսիմ Պետրուխինի վրա, ով համարվում էր Դենիս Պուշիլինի օգնականը: Կատարվածի մանրամասները ճշտվում են: Պետրուխինին սպանել են ինքնաձիգից արձակած կրակոցներով:

 

Ապանությունը տեղի է ունեցել ընթացքի մեջ գտնվող մեքենայից: Տեսանյությում հստակ երևում է երկու ավտոմեքենա: Նրանցից մեկում գտնվում է Պուշիլինի օգնականը, իսկ մյուս մեքենայում' մարդասպանները:

 

Մաքսիմ Պետրուխինի ավտոմեքենան հավասար է ընթանում հանցագործների ավտոմեքենայի հետ, ինչից հետո երևում է, թե ինչպես է մեքենան կտրուկ արգելակում:

 

Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ մահափորձն ուղղված է եղել ԴԺՀ-ի Գերագույն խորհրդի ղեկավարի դեմ: