Լոնդոնի «Չելսիի» նախկին պաշտպան Դավիդ Լուիսը նշել է, որ ՊՍԺ-ի հետ 5 տարվա պայմանագիր է կնքել:
«ՊՍԺ-ի հետ կնքել եմ 5 տարվա պայմանագիր: Եվրոպա եմ գնացել, երբ 18 տարեկան էի' անցնելով մի քանի աստիճան: Տեսնենք' ինչ կլինի: Այն, ինչ այսօր մեզ ճիշտ է թվում, վաղը կարող է սխալ լինել»,- Լուիսի խոսքը մեջբերում է Globo Esporte-ն:
Հիշեցնենք, որ ֆրանսիական ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է 40 մլն ֆունտ: