Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է աշխարհի ամենաբարձր 100 վարձատրվող մարզիկների ցանկը:
Ցանկը գլխավորում է բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեյզերը: Մարզիկը վերջին 12 ամսվա ընթացքում վաստակել է 105 մլն դոլար:
Երկրորդ տեղում Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն է: Ֆուտբոլիստը մեկ տարվա ընթացքում աշխատել է 80 մլն դոլար, որից 28-ը ֆուտբոլիստն ստացել է Nike, Samsung Electronics, Fly Emirates, Toyota Motor և այլ ընկերությունների հետ համագործակցության արդյունքում:
Եռյակը եզրափակում է բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը' 72,3 մլն դոլարով:
Տասնյակ ունի հետևյալ տեսքը.
1. Ֆլոյդ Մեյվեյզեր - 105 մլն դոլար
2. Կրիշտիանու Ռոնալդու - 80 մլն
3. Լեբրոն Ջեյմսը - 72,3 մլն
4. Լիոնել Մեսսի - 64,7 մլն
5. Քոբի Բրայանթ - 61,5 մլն
6. Թայգեր Վուդս - 61,2 մլն
7. Ռոջեր Ֆեդերեր - 56,2 մլն
8. Ֆիլ Միկելսոն - 53,2 մլն
9. Ռաֆայել Նադալ - 44,5 մլն
10. Մեթ Ռայան - 43,8 մլն
Նշենք, որ ցանկում կա երեք մարզուհի, երեքն էլ թենիսիստուհին են' Մարիա Շարապովան (24,4 մլն), Լի Նան (23,6 մլն), Սերենա Ուիլյամսը (22 մլն):