Բրազիլիայի հավաքականի պաշտպան Մարսելոն, ով Աշխարհի առաջնության մեկնարկային խաղում դարձավ ինքնագոլի հեղինակ, նշել է, որ այդ դրվագից հետո փորձել է հանգստանալ և ավելի շատ վնաս չտալ թիմին:

«Առաջինը մտածեցի, որ թիմին ավելի շատ վնաս չտամ: Եթե անընդհատ մտածեի այդ դրվագի մասին, ապա մեր հավաքականի համար ավելի դժվար կլիներ հաղթելը: Առաջին հերթին ինձ պետք էր հանգստանալ»,- Մարսելոյի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Բրազիլիա-Խորվաթիա հանդիպումն ավարտվել է 3:1 հաշվով` հօգուտ կազմակերպիչ երկրի:

сборная Хорватии, сборная Бразилии, чемпионат мира, Марсело