Բրազիլիայում ընթացող Աշխարհի առաջնության խմբային փուլում Իսպանիայի ընտրանին 1:5 հաշվով պարտվեց հոլանդացիներին:

Իսպանացիները 5 գնդակ բաց թողեցին 1963թ-ի հունիսից ի վեր առաջին անգամ:

Այդ ժամանակ իսպանացիները 2:6 հաշվով զիջել էին Շոտլանդիայի ընտրանուն:

Հիշեցնենք, որ Իսպանիա-Հոլանդիա խաղում դուբլ են ձևակերպել Վան Պերսին և Ռոբենը, մեկական անգամ էլ աչքի էին ընկել Ալոնսոն և Վրեյը: