ՈւԵՖԱ-ն հիմնադրման 60-ամյակի առթիվ քվեարկություն է անցկացնում' ՈՒԵՖԱ-ի պատմության լավագույն գոլը որոշելու համար:

Ցանկում ընդգրկված են 1954թ-ից սկսած ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո տեղի ունեցած խաղերում գրանցված գոլեր:

Քվեարկությանն ընդգրկված է 60 գոլ:

Այդ թվում են նաև Զինեդին Զիդանի, Կրիշտիանու Ռոնալդուի, Լուիշ Ֆիգուի, Լիոնել Մեսսիի, Ռոնալդինյոյի, Զլատան Իբրահիմովիչի, Արյեն Ռոբենի, Ֆիլիպ Մեքսեսի, Բոատենգի, Ադեբայորի, Թիերի Անրիի, Ռաուլի, Վան Բասթենի, Պավել Նեդվեդի և այլոց գոլերը:

Քվեարկությունը կտևի մինչև այս տարվա սեպտեմբերի 30-ը: Արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի 3-ին:

Բոլոր գոլերը և քվեարկության մասնակցությունը' այստեղ: