Թուրքիայի Այդըն համալսարանը «Մշակույթի եւ զբոսաշրջության միջազգային օրեր» կոչված Կարսում անցկացվող միջոցառման շրջանակում պատմական Անի մայրաքաղաքում նորաձեության ցուցադրություն է կազմակերպել:
Ցուցադրության ընթացքում ներկայացվել են տարբեր ազգությունների էթնիկ հագուստներ, որոնք պատրաստվել են համալսարանի ուսանողների եւ դասախոսների մասնակցությամբ:
Միջոցառմանը մասնակցել են Կարսի նահանգի գործադիր իշխանության եւ մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Թուրքական Elle Turkey ամսագրի 2011 թվականի դեկտեմբերյան համարում տպագրվել էին հայտնի մոդելներ Անա Զալեւսկայի եւ Կարոլին Մաչովայի' Անիում նորաձեւության ցուցադրության ժամանակ թուրք լուսանկարիչ Սենոլ Ալթունի կողմից արված լուսանկարները: