Թուրքիայի Այդըն համալսարանը «Մշակույթի եւ զբոսաշրջության միջազգային օրեր» կոչված Կարսում անցկացվող միջոցառման շրջանակում պատմական Անի մայրաքաղաքում նորաձեության ցուցադրություն է կազմակերպել:

 

Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, ցուցադրության ընթացքում ներկայացվել են տարբեր ազգությունների էթնիկ հագուստներ, որոնք պատրաստվել են համալսարանի ուսանողների եւ դասախոսների մասնակցությամբ:

 

Միջոցառմանը մասնակցել են Կարսի նահանգի գործադիր իշխանության եւ մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Թուրքական Elle Turkey ամսագրի 2011 թվականի դեկտեմբերյան համարում տպագրվել էին հայտնի մոդելներ Անա Զալեւսկայի եւ Կարոլին Մաչովայի' Անիում նորաձեւության ցուցադրության ժամանակ թուրք լուսանկարիչ Սենոլ Ալթունի կողմից արված լուսանկարները: