Անգլիայի հավաքականի հարձակվող Ույեն Ռունին ընդհատեց իր հակառեկորդային առանց գոլերի շարքն Աշխարհի առաջնությունում:
28-ամյա հարձակվողն Ուրուգվայի դեմ խաղում գոլի հեղինակ դարձավ: Սա Ռունիի առաջին գոլն էր Աշխարհի առաջնություններում:
Ռունին Աշխարհի առաջնություններում, ընդհանուր առմամբ, գոլ չի կարողացել հեղինակել 760 րոպե, ինչը Մունդիալում հանդես եկած հարձավողների շարքում ռեկորդ է: Նրան հաջորդում են Խուան Կարլոս Օբլիտասը (725) և Զլատկո Վույովիչը (691): Այս մասին տեղեկացնում է MisterChip-ը:
Տեսանյութը՝ այստեղ