Չափազանցություն չի լինի ասել, որ Իրաքի պատճառով Պարսից ծոցի երկրների եւ Իրանի, ինչպես նաեւ աղանդավորական ճյուղավորումների միջեւ լուրջ հակամարտություն է սկսվել: Այս մասին հայտնում է թուրքական «Բուգյուն» թերթն' անդրադառնալով Թուրքիայի արտաքին քաղաքականության սխալներին:

 

Թերթը գրում է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ոչ իրատեսական, զգացմունքային եւ գաղափարական արտաքին քաղաքականությունը բերել է չորս կարեւորագույն արդյունքների:

 

«Արտաքին քաղաքական ռազմավարությունը տապալվել է եւ վարկաբեկվել: Հետախուզական ծառայությունների ամբողջ գործունեությունն ուղղված է երկրի ներսում աշխատանքին: Ազգային հետախուզական կազմակերպությունը, գործիք հանդիսանալով ԱԶԿ-ի ձեռքում, պաշտպանում է ոչ թե երկրի, այլ նրա շահերը: Թուրքիան կորցրել է իր իշխանությունը որպես արտաքին քաղաքականության մեջ զսպիչ գործոն: Թուրքիան դարձել է բռունցքները կախած բռնցքամարտիկ: Միջազգային հանրության աչքերին Թուրքիան արագորեն վերածվում է ահաբեկչական կազմակերպությունների համար բարեկամական երկրի», - գրում է թուրքական թերթը: