Այս տարի եւս ՀՀ կառավարության նախաձեռնությամբ սյունեցի սոցիալապես անապահով, ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների 195 երեխաներ անվճար կհանգստանան Կոտայքի մարզում՝ Հանքավանի «Հասմիկ» եւ «Լուսաբաց» մանկական ճամբարներում: Երեխաների հանգիստը կկազմակերպվի 3 հերթափոխով՝ հունիսի 20-ից հուլիսի 9-ը, հուլիսի 9-ից հուլիսի 28-ը եւ հուլիսի 28-ից օգոստոսի 16-ը:

 

Յուրաքանչյուր 20-օրյա հերթափոխում կհանգստանա 70 երեխա մարզի բոլոր չորս՝ Կապանի, Մեղրիի, Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններից: Առաջին հերթափոխի ընթացքում երեխաներից 55-ը կհանգստանան «Լուսաբաց» ճամբարում, իսկ երկրորդ եւ երրորդ հերթափոխներում՝ 10-ը' «Հասմիկ», 60-ը՝ «Լուսաբաց» ճամբարներում:

 

Կապանից Հանքավան երեխաների տեղափոխության ծախսերը հոգացել են քաղաքապետարանները: Իսկ նրանց անվտանգությունը տեղափոխության ընթացքում կապահովեն մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պատասխանատուները եւ ճանապարհային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների վերակարգերը:

 

 

Գոհար Իսախանյան