Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Եվրախորհրդարանի միջեւ համագործակցության սաղմերը դրվել են. դրանք կվերաճեն սերտ գործակցության: Պատրաստակամությունն առկա է երկուստեք: Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասեւիչը Ստեփանակերտում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկել է Ստեփանակերը-Բրյուսել համագործակցությանն ուղղված ծրագրեր:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ առայժմ ծրագրերը սաղմնայյին փուլում են, կազմվում է ընդհանուր հետաքրքրությունների շրջանակն ու ներկայացվում են գաղափարներ, որոնք հետագայում պետք է վերաճեն սերտ համագործակցության: «Թե տարածաշրջանային խնդիրները, թե ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունն ու Եվրոպա-Ղարաբաղ հարաբերությունները եղել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ ԵԽԽՎ փոխնախագահ Յացեկ Պրոտասեւիչի հանդիպման եւ քննարկման թեմաները: Մենք կարեւորում ենք նման հանդիպումները: Նախագահն էլ է նշել, որ Արցախը կարեւորում է Եվրախորհրդարա նի եւ եվրոպական այլ կառույցների հետ համագործակցությունը»,- ասաց Բաբայանը' հավելելով, որ վերջին շրջանում սահմանային լարվածության հարցը նույնպես եղել է պաշտոնյաների քննարկման եւ մտահոգության առարկան:
Հունիսի 21-ին Ստեփանակերտ է ժամանել Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասեւիչը եւ հանդիպել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Պրոտասեւիչը նշել է, որ ԼՂՀ նախագահի հետ հիմնականում քննարկվել է մադրիդյան սկզբունքնեըի վերաբերյալ Արցախի մոտեցումը, մասնավորապես եվրոպական կողմին հետաքրքրում էր, թե ինչ ձևով կարող են այդ սկզբունքները վերջնական խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Քննարկվել է նաև, թե ինչպես պիտի Եվրոպան աջակցի բանակցային գործընթացին, որպեսզի գտնվի հիմնախնդրի վերջնական կարգավոր ման որևէ տարբերակ, որն ընդունելի կլինի ժողովրդի համար:
Լրագրողների այն պնդմանը, որ Արցախում ապրող ժողովրդի համար անընդունելի են մադրիդյան սկզբունքները, Պրոտասեւիչը նշեց, որ դրանք, այնուամենայնիվ, հնարավորություն են տալու ժողովրդին իրենց կարծիքը ու կամքն արտահայտելու, ինչն ամենակարևորն է: «Թող ժողովուրդը խոսի, արտահայտի իր կարծիքն, որից հետո մենք կանենք համապատասխան հետևություններ»,-ասաց Եվրախորհրդարանի փոխնախագահը' հավելելով, որ դա են պահանջում ժողովրդավարության սկզբունքները, որովհետև առկա հիմնախնդիրների վերջնական կարգավորման համար առաջարկվող լուծումները պետք է առաջին հերթին ընդունի ժողովուրդը:
Յացեկ Պրոտասեւիչը նշել է նաև, որ Եվրախորհրդարանի համար շատ կարևոր է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորումը, քանի որ այդ պատճառով, օրինակ Եվրանեսթի աշխատանքները չեն կարողանում իրականացնել լիարժեքորեն: Այն հարցին, թե արդյոք Եվրոպան կարող է ազդել Ադրբեջանի վրա այն դեպքում, երբ ադրբեջանական կողմը պարբերաբար մեծացնում է լարվածությունը առաջնագծում, Եվրախորհրդարանի փոխնախագահը նշել է, որ իրենք հիմնականում ունեն տնտեսական լծակներ, բայց այնուամենայնիվ արևելյան գործընկերության շրջանակներում արվում է հնարավորը, որպեսզի ընդ ունելի լուծումներ գտնվեն: Ադրբեջանական «սև ցուցակում» հայտնվելուն էլ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան հանգիստ է վերաբերում: «Ես արդեն 30 տարի է' քաղաքականության մեջ եմ և աշխատել եմ տարբեր վարչակարգերի ժամանակ, երբ ինձ կարող էին նույնիսկ բանտ նստեցնել: Բայց ես ունեմ իմ սկզբունքները, որոնցով առաջնորդվում եմ, և այդ առումով ինձ ոչինչ չի անհանգստացնում»,-ասել է Եվրախորհրդարանի փոխնախագահը: