Գերմանիան, ԱՄՆ-ը եւ Նիդեռլանդները մտադիր են 2014 թվականի վերջին Թուրքիայից դուրս բերել իրենց «Փետրիոտ» հրթիռային համալիրները: Ինչպես տեղեկացնում Է Deutsche Welle ռադիոկայանը, սույն հարցը ենթադրվում Է քննարկել ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովում, որը կկայանա սեպտեմբերի սկզբին Հարավային Ուելսում (Մեծ Բրիտանիա),:
Թուրքիայից հակաօդային պաշտպանության համալիրների դուրսբերման վերաբերյալ որոշումը հիմնավորվում Է նրանով, որ Սիրիայից քիմիական զենքի դուրսբերման առնչությամբ այլեւս անհրաժեշտություն չկա «Փետրիոտը» պահել Թուրքիայի տարածքում:
Իսկ իսկական պատճառը թաքնված Է Նիդեռլանդների եւ Գերմանիայի զորակազմերում համալիրների սպասարկման մասնագետների պակասության մեջ, նշել Է ռադիոկայանը՝ վկայակոչելով Der Spiegel հրատարակությունը:
Թուրքիայում՝ Սիրիայի հետ սահմանի մերձակայքում, «Փետրիոտ» համալիրների ծավալման որոշումը ՆԱՏՕ-ն ընդունել Է 2012 թվականի դեկտեմբերին: Հրթիռները նախատեսված են Սիրիայի տարածքից հնարավոր օդային հարձակումների եւ հրիթռային գրոհների դիմագրավման համար: Համալիրները Թուրքիայում ծավալվել են 2013 թվականի հունվարին, բայց այդպես Էլ բանը դրանց կիրառմանը չի հասել: