Ինչպես հայտնում է ria.ru-ն, ԱՄՆ իշխանություններն արդեն պատրաստել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մարի Հարֆը:

 

«Մեր լրացուցիչ պատժամիջոցները պատրաստ են կիրառման: Մենք շարունակում ենք բանակցությունները Եվրոպայի հետ և եթե վերջնականապես պատրաստ լինենք, կարող ենք գործի դնել դրանք շատ արագ»,- ասել է Հարֆը:

 

Ըստ նրա' Վաշինգտոնը դրական քայլ է համարում Մոսկվայի որոշումը, ըստ որի' չեղյալ է հայտարարվել Ուկրաինայում զինված ուժերի կիրառման թույլտվության գործողությունը: