ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը կարևորում է ջրային ռեսուրսների կայուն կառավարման վերաբերյալ գիտաժողովների անցկացումը: ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպված ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման վերաբերյալ միջազգային գիտաժողովի ընթացքում Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ ջրային ռեսուրսների կայուն և արդյունավետ կառավարումը լուրջ խնդիր է ոչ միայն տարածաշրջ անի, այլև ամբողջ աշխարհի համար: «Ջրային ռեսուրսների կառավարման խնդիրները հատկապես կարևոր են այն առումով, որ այսօր գյուղատնտեսության զարգացման հիմնական խնդիրները կապված են ջրային ռեսուրսների, մանավանդ քաղցրահամ ջրի հետ, որի պահանջարկն այսօր բավականին մեծացել է»,-ասաց Մարտիրոսյանը:
Նա ընդգծեց, որ աշխարհի բնակչությունը կարճ ժամանակում համարյա կրկնապատկվել է, իսկ ջրային ռեսուրսները ինչպես եղել են, այնպես էլ մնացել են, եթե չեն պակասել, և այսօր մարդկանց խմելու ջրով ապահովելու հետ կապված խնդիրներ կան: «Այդ առումով շատ ենք կարևորում այս գիտաժողովի անցկացումը, մանավանդ որ այսօր միջազգային մի շարք գիտական ծրագրեր նվիրված են հենց ջրային ռեսուրսների կառավարման խնդիրներին: Վերջին շրջանում միջազգային գիտատեխնիկական ծրագրերի մեջ էական նշանակություն էր տրվում ջրային խնդիրներին»,- ասաց ԳԱԱ նախագահը:
Նա կարծիք հայտնեց, որ Հայաստանում անցկացվող գիտաժողովը հնարավորություն կտա նոր կապեր ստեղծել գիտական կազմակերպությունների և հետազոտողների հետ միջազգային տարբեր կառույցներին համատեղ ծրագրեր ներկայացնելու համար: «Մենք դրա փորձն ունենք, մենք գիտենք, որ ջրային ռեսուրսների կառավարման հետ կապված դժվարությունները կարող ենք կոմպենսացնել՝ մասնակցելով այդպիսի ծրագրերի: Մենք պատրաստ ենք համագործակցության ոչ միայն այս բնագավառում, այլև հարակից այն գիտական ուղղություններով, որոնք կնպաստեն այս խնդրի լուծմանը»,- նշեց Մարտիրոսյա նը:
ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց, որ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման խնդիրը, անկախ տարածաշրջանի երկրների միջև գոյություն ունեցող հարաբերություններից, կարևոր նշանակություն ունի այս տարածքում ապրող ժողովուրդների համար: Նա հույս հայտնեց, որ այսպիսի քննարկումները դրական լիցք կհաղորդեն ջրային խնդիրների լուծմանն ուղղված ջանքերին:
Ռադիկ Մարտիրոսյանը ողջունեց բոլոր հյուրերին՝ հույս հայտնելով, որ առաջիկա երկու օրերին կլինեն հետաքրքիր քննարկումներ: Նա բոլոր հյուրերին խորհրուրդ տվեց նաև ժամանակ գտնել և ծանոթանալ Հայաստանի տեսարժան վայրերին:
Մեկնարկել է «Ջրային ռեսուրսերի կայուն կառավարում և Ասիական երկրներում լեռնային լճերի էկոհամակարգերի պահպանում» թեմայով միջազգային երկօրյա գիտաժողովը: Այն անցկացվում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում: Գիտաժողովին մասնակցում են ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Ասիական երկրհերի գիտությունների ակադեմիաների ասոցիացիայի նախագահ Վոն Հուն Պարկը, Ասիական երկրների գիտությունների ակադեմիաների ասոցիացիայի փոխնախագահ, Թուրքիայի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Նամիկ Քեմալ Արազին, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ի նստիտուտի փոխտնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը և այլ գիտնականներ Հայաստանից և այլ երկրներից: