Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է ազգային հավաքականի՝ Աշխարհի առաջնությունը լքելու փաստը:

Նշենք, որ Ռոնալդուն ճանաչվել է Գանայի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ:

«Մենք մի շարք պահեր ստեղծեցինք, սակայն չկարողացանք դրանք օգտագործել: Նայելով մյուս խաղի արդյունքը և մեր հնարավորությունները' հասկանում եմ, որ կարող էինք պայքարը շարունակել: Մենք փորձեցինք մեր ուժերին ներածին չափով և ցույց տվեցինք այն ամենը, ինչ կարող էինք: Սակայն սա ֆուտբոլ է»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: