ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հետևել է Բրազիլիայում ընթացող Աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրի ԱՄՆ-Գերմանիա հանդիպման ընթացքին:
Օբաման խաղը դիտել է նախագահական ինքնաթիռում: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Հիշեցնենք, որ գերմանացիները հաղթել են նվազագույն 1:0 հաշվով:
Այս խմբից պայքարը փլեյ-օֆֆում կշարունակեն հենց այս երկու թիմերը: