Հայաստանի Հանրապետության վետերանների միավորման 11-րդ համագումարի ընթացքում որոշում կայացվեց միավորման խորհրդի հաշվետու ժամանակահատվածի ընթացքում կատարված գործնական աշխատանքները բավարար գնահատել: Համագումարի ընթացքում որոշվեց ՀՀ վետերանական կազմակերպությունների գերակա խնդիր համարել պատերազմի, պատերազմական տարիների թիկունքի աշխատավորների, համակենտրոնացման ճամբարների մանկահասակ գերիների, աշխատանքի վետարենների, թոշակառուների սոցիալական իրավունքների և շահերի պաշտպանությունը:

 

Նպատակ է դրվելու հասնել պետական և կառավարական մարմինների միջոցով սոցիալական բնագավառում նշանակալի փոփոխությունների, տարեց քաղաքացիների կյանքի արժանավայել պայմաններ ապահովող թոշակային օրենսդրության կատարելագործմանը, պահանջ ներկայացնել ՀՀ ԱԺ-ին արագացնել «Աշխատանքի վետերանների մասին» օրենքի ընդունումը:

 

Համագումարի ընթացքում ամրագրվեց, որ ՀՀ վետերանների միավորման խորհուրդը և վետերանական բոլոր կազմակերպությունները պետք է ակտիվացնեն աշխատանքները տեղերում սոցիալական ծառայության, առողջապահության և այլ գերատեսչությունների հետ կապ հաստատելու ուղղությամբ՝ վետերաններին առողջարանների, հանգստյան տների, պրոֆիլակտորիաների ուղեգրեր տրամադրելու, բժշկական ծառայությունների մատուցման և դեղորայքով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահելու գծով: Որոշմամբ վետրենական կազմակերպություններին հանձնարարվում է նաև ակտիվորեն շարունակել աշխա տանքը և սերտ կապերի մեջ լինել տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ գործնական և աշխատանքային փոխգործակցությամբ կապ հաստատել հասարակական կազմակերպությունների, գործարարների և բարերարների հետ՝ ի նպաստ սոցիալայա ծրագրերի իրականացման: Հանձնարարվում է նաև իրենց շարքերը ներգրավել և համալրել մարտական գործողությունների երիտասարդ մասնակիցների, աշխատանքի վետերանների, զինվորական ծառայության, թոշակառուների նոր անդամների:

 

Վետերանական մարզային, տարածքային քաղաքային խորհուրդների և կոմիտեների նախագահներին հանձնարարվում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնակատարությունների մասին որոշումների իրականացման հարցում էլ ավելի բարձրացնել անձնական նախաձեռնությունը և հետևողականությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ կապերն ամրապնդելու և որոշումները կյանքի կոչելու ուղղությամբ: Հանձնարարվում է մեծ ուշադրութուն դարձնել տարածքի վետերանների ապրելակերպին, նրանց բժշկական սպասարկման գործընթացին, բնակարանային պայմաններիը: Որոշման համաձայն՝ ոչ մի վետերան չպետք է դուրս մնա ուշադրությունից, հատկապես խիստ կարիքավորները և միայնակները:

 

Վետերանական մարզային, տարածքային քաղաքային վետերանական խորհուրդների և կոմիտեների նախագահները պետք է բոլոր ուսումնական հաստատություններում, հասարակական վայրերում, գործող աշխատավայրերում լայնածավալ քարոզչական աշխատանքներ տանեն ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ սովետական ժողովրդի տարած հաղթանակի պատմական նշանակության մասին: Հանձնարարվում է տեղերում կտարվող բոլոր ռազմահայրենասիրական միջոցառումներում ընդգրկել մեծ թվով երիտասարդների, ակտիվ մասնակցություն ունենալ աշակերտների և ուսանողների շրջանում տարվող արիության դասերին:

 

Վետերանների միավորման 11-րդ համագումարի ընթացքում որոշվեց նաև միավորման պատգամավորների անունից առաջարկություն ներկայացնել ՀՀ Նախագահին՝ նրա հետ վետերանական ակտիվի, ՀՀ վետերանների միավորման վերընտրված նախագահի գլխավորությամբ հանդիպում կազմակերպելու համար:

 

Որոշվեց հավանություն տալ ՀՀ վետերանների միավորման նախագահի զեկույցում նշված գնահատականներին, եզրահանգումներին, խնդիրներին, ի գիտություն առնել դրանք և հաշվի առնել պրակտիկայում, ինչպես նաև հաստատել վերստուգիչ հանձնաժողովի նախագահի հաշվետու զեկույցը: