«Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկան, ով Կոլումբիայի ազգային հավաքականի կազմում չի մասնակցում Աշխարհի առաջնությանը, այս օրերին իր հանգիստն է անցկացնում ընտանիքի հետ:
28-ամյա ֆուտբոլիստն ընտանիքի հետ Մայամիում է:
Իր ժամանակը զուր չի վատնում նաև Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդը: Ֆուտբոլիստը Բրազիլիայում ընթացող Աշխարհի առաջնության խմբային փուլից պայքարը լքելուց հետո իր հանգիստն է անցկացնում:
Անգլիայի հավաքականի 34-ամյա ավագն իր հանգիստն անցկացնում է դուստրերի հետ: