Ռուսաստանը եւ Եվրոպան չկարողացան համոզել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, որ «խաղաղության ճանապարհը չի կարող անցնել պատերազմի միջով», հուլիսի 1-ին հայտարարել Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Մոսկվայում ելույթ ունենալով դեսպանների հետ կայացած խորհրդակցությունում, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

«Դուք լսել եք Ուկրաինայում խաղաղությունը վերականգնելու վերջին փորձերի մասին (դրանց ակտիվորեն մասնակցել են նաեւ ՌԴ ԱԳ նախարարության աշխատակիցները, անձամբ նախարարը), դուք գիտեք այդ հարցի շուրջ կայացած բազմաթիվ բանակցությունների, հեռախոսազրույցների մասին,-նշել Է պետության ղեկավարը՝ դիմելով խորհրդակցության մասնակիցներին:-Բայց, ցավոք, նախագահ Պորոշենկոն որոշում ընդունեց վերսկսել մարտական գործողությունները, եւ մենք՝ նկատի ունեմ ինձ եւ Եվրոպայի իմ գործընկերներին, չկարողացանք նրան համոզել, որ հուսալի, ամուր եւ երկարաժամկետ խաղաղութ յան տանող ճանապարհը չի կարող անցնել պատերազմի միջով»,-ասել Է Պուտինը:

 

«Մինչ այժմ Պյոտր Ալեքսեեւիչը առնչություն չուներ ռազմական գործողություններ սկսելու հրամանների հետ, բայց այժմ նա իր վրա լիովին նման պատասխանատվություն վերցրեց՝ ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքական, ինչը շատ ավելի կարեւոր Է», հավելել Է Ռուսաստանի նախագահը:

 

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարել Է, որ Ուկրաինայում զինադադարից հետո աճում Է զոհերի թիվը, եւ պահանջել Է վերականգնել հրադադարը: «Ցավոք, այս տարվա հունիսի 30-ին հրադադարի ռեժիմից պաշտոնական Կիեւի հրաժարվելուց հետո անցած արդեն առաջին ժամերին աճել Է զոհերի թիվը խաղաղ բնակչության շրջանում: Ուկրաինայի իշխանություններից պահանջում ենք հրաժարվել իրենց պետության խաղաղ քաղաքների ու գյուղերի հրետակոծումներից, վերադառնալ իրական, այլ ոչ թե կարծեցյալ հրադադարին եւ պահպանել մարդկանց կյանքը»,-ասված Է ՌԴ ԱԳ նախարարության մեկնաբանու թյան մեջ: