Հայաստանի հավաքականի և «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովը երկրորդ անգամ հայր է դարձել:

Երեխային ծնողները Ռոման են կոչել: Փոքրիկը 3850 գրամ է, հասակը՝ 54 սմ:

Նիժնի Նովգորոդի թիմն իր պաշտոնական կայքում շնորհավորել է ֆուտբոլիստին:

«Շնորհավորում ենք երջանիկ ծնողներին: Ձեր ընտանիքին մաղթում ենք երջանկություն և բարեկեցություն: Առողջություն փոքրիկին: Թող նա միշտ ուրախացնի հայրիկին, մայրիկին և մեծ եղբորը»,- ասվում է ակումբի մաղթանքի մեջ:

mediamall.am-ը շնորհավորում է ֆուտբոլիստին, իսկ փոքրիկին մաղթում անհոգ մանկություն: