JPMorgan Chase & Co.-ի գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Ջեյմս Դայմոնը բանկի աշխատակիցներին և բաժնետերերին հայտնել է, որ իր մոտ կոկորդի քաղցկեղ են ախտորոշել: Հայտարարությունն արվել է ԱՄՆ-ում ակտիվների ծավալով խոշորագույն բանկի ղեկավարի պաշտոնում նրա գտնվելու 10-ամյա տարեդարձի օրը:
Դայմոնը պնդում է, որ կանխատեսումը գերազանց է, և ինքը կշարունակի ակտիվորեն ղեկավարել կորպորացիայի աշխատանքը բուժման ընթացքում, գրել է The Wall Street Journal-ը: Բուժընթացը, որը կներառի քիմիաբուժություն, կտևի շուրջ 8 շաբաթ, որի մի մասը 58-ամյա Դայմոնը կանցկացնի ամառային արձակուրդում, այնուհետև նա կսահմանափակի գործուղումները և JPMorgan-ի սպասարկյալների հետ հանդիպումները: Ընկերության գործունեությունը կշարունակվի սովորական ռեժիմով, հաղորդել է «Ինտերֆաքսը»: