«Իդեալ համակարգը» տարածաշրջանում հանդիսանալով շինանյութի խանութ-սրահների ամենամեծ ցանցը՝ շարունակում է հայ սպառողին ներկայանալ նոր և որակյալ ապրանքատեսակներով ու ծառայություններով՝ ապահովելով հարմարավետության և հասանելիության ժամանակակից չափանիշներ: Բոլոր գնային միջակայքերում ամենաորակյալ առաջարկը ներկայացնելու նպատակով «Իդեալ համակարգը» համագործակցում է ավելի քան 180 ընկերության հետ: Այս ամենի հետ մեկտեղ, «Իդեալ համակարգն» իր սպառողներին ընձեռելով խնայելու հնարավորություն՝ անընդհատ հանդես է գալիս շահավետ ակցիաներով:

 

Ինչպես միշտ՝ այս անգամ ևս, իր ծննդյան առիթով «Իդեալ համակարգը» նվերներ է բաժանել իր հաճախորդներին՝ իր 17-ամյակի կապակցությամբ նվիրել 17 բնակարանի վերանորոգում: Այսօր «Իդեալ համակարգը» 17-ամյակին նվիրված ակցիայի շրջանակներում իրականացված խաղարկության արդյունքներով 17 հաջողակների տրամադրում է իրենց մրցանակները:

 

Ի հավելումն նշենք, որ «Իդեալ համակարգն» առաջնորդվելով նույն սկզբունքներով և հավատարիմ մնալով իր խոստմանը՝ շարունակելու է հայ սպառողին ներկայանալ նոր և որակյալ ապրանքատեսակներով ու ծառայություններով, իսկ բնակչությանը շարունակելու է մատուցել նորանոր անակնկալներ՝ առաջարկելով ընտանեկան բյուջեի խնայողության նոր բանաձևեր՝ վերանորոգումը դարձնելով հաճելի զբաղմունք: