Երևի թե ողջ աշխարհում չկա մի մարդ, ով չիմանա` ով է Բարաք Օբամա կրտսերը: Թերևս նրա մասին գիտենք միայն այն, որ նա ԱՄՆ 44-րդ նախագահն է, սակայն, վերջինս բավականին հետաքրքիր և անսովոր կենսագրություն ունի:
Դպրոցական տարիներին, երբ ոչ մեկ չեր ճանաչում Բարաք Օբամային, բավականին հետաքրքիր մականուն ուներ`«O’Bomber»: Օբաման հենց այնպես չէր արժանացել մականվանը: Պարզվում է`լավ բասկետբոլիստ է եղել, իսկ արդեն երիտասարդ տարիներին նա «Բասկին-Ռոբինս» խանութների ցանցում պաղպաղակ է վաճառել, այդ պատճառով էլ տանել չի կարողանում այն:
Բարաք Օբաման բավական ազատ խոսում է իսպաներեն, սիգար է ծխում: Նրա պապիկը ժամանակին ընդգծված անհատականություն է եղել: Առաջին համաշխարհայինի տարիներին Հուսին Օնիանգո Օբաման (Օբամայի պապիկը) համագործակցել է Քենիայի իշխանությունների հետ, իսկ արդեն պատերազմի ավարտից հետո վերջինիս բանտարկել են այն բանի համար, որ նա Քենիայում մասնակցել է հեղափոխական շարժումներին: Ի դեպ, Օբամայի լեգենդար պապը քրիստոնյա է եղել, և միայն ծերունական տարիներին է փոխել կրոնն ու իսլամ ընդունել:
Օբաման Միացյալ Նահանգների կրտսեր սենատորն էր Իլինոյսից 2005-ի հունվարից մինչև 2008-ի նոյեմբերը։
Օբաման առաջին սևամորթ ամերիկացին է, ով առաջադրվել է որպես նախագահի թեկնածու: Կոլումբիայի համալսարանի և Հարվարդի օրենսգիտության դպրոցի շրջանավարտ է: Օբաման աշխատել է որպես համայնքի կազմակերպիչ և որպես քաղաքացիական իրավունքների դատախազ: Նա նաև աշխատել է Իլինոյսի սենատում երեք ժամկետների համար՝ 1997-ից 2004թթ.։
Օբաման ուսուցանել է սահմանադրական օրենք՝ Չիկագոյի համալսարանի օրենսգիտության դպրոցում, 1992-ից մինչև 2004։ Նրա առաջին փորձը` դառնալ ԱՄՆի ներկայացուցիչների պալատի անդամ, ձախողվել է 2000թ.-ին։
Այս դեպքից հետո Օբաման հայտարարել է իր արշավը ԱՄՆ-ի սենատորի համար և ընտրվել է 2004թ. նոյեմբերին`շահելով քվեների 70 տոկոսը։
Որպես 109-րդ Կոնգրեսի դեմոկրատական փոքրամասնության անդամ՝ նա օգնել է ստեղծել օրենդրություն՝ վերահսկելու պայմանական զենքերը: Շրջագայել է Արևելյան Եվրոպայում, Միջին Արևելքում և Աֆրիկայում։ Ամուսնացած է, ունի երկու դուստր:
Հիանալի քաղաքական գործիչ և ռազմավար, երկխոսություն վարելու կարողությամբ օժտված Բարաք Օբամա կրտսերն այսօր մեծ ճանաչում և հեղինակություն է վայելում ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում: