ՀՀ ԱԻՆ-ում հուլիսի 7-ին` ժամը 10.08-ին, տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Վազգեն Պետրոսյանի» անվան դպրոցի դասասենյակներից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են շամհար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: