«Եվրատեսիլ 2013» հայաստանյան մասնակցի անունը պարզ կլինի մինչև այս ամսվա վերջ:«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Եվրատեսիլ»-ի հայկական պատվիրակության ղեկավար, հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը:
«Ներքին ընտրություն է լինելու,այսինքն'միանգամից կիմանաք մասնակցի անունը: Ես ոչ մի ինֆորմացիա չեմ կարող մեկնաբանել շրջանառվող լուրերի մասին, շատ մարդիկ են սոցիալական կայքերում քննարկվում՝ դա պաշտոնական տեղեկատվության հետ կապ ունենալ չի կարող»,- նշեց նա: