Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ Բրազիլիա-Գերմանիա հանդիպումը Թվիթերում ռեկորդ սահմանել՝ մեկ իրադարձության շուրջ հաղորդագրությունների քանակով:
Խաղի ընթացքում գրվել է 35,6 մլն թվիթ: Բացի այդ, խաղի ընթացքում մեկ րոպեում գրանցված թվիթերի քանակով կրկին ռեկորդ է սահմանվել: Խեդիրայի գոլից հետո մեկ րոպեում գրվել է 580,166 թվիթ: Այս մասին տեղեկացնում է Twitter Data-ն:
Մինչ այս, Թվիթերում 2014թ-ի Աշխարհի առաջնության ամենապոպուլյար ֆուտբոլային խաղը եղել է 1/8 եզրափակչի Բրազիլիա - Չիլի հանդիպումը: