Ինչպես հայտնում է gazeta.ua-ն, ուկրաինացի սահմանապահներն արձանագրել են ՌԴ զինված ուժերի ավիացիայի օգտագործմամբ հերթական սադրանքի դեպքը: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի տեղեկատվական կենտրոնի խոսնակ Անդրեյ Լիսենկոն:
Նա նշել է, որ ռուսական 6 ուղղաթիռ թռչել է Ուկրաինայի տարածք մինչև 4 կիլոմետր խորություն և վերադարձել:
«Ուկրաինացի սահմանապահները ռուսական ուղղաթիռների կողմից սահմանի խախտում են գրանցել Իլիչևկ բնակավայրի մոտ և տվյալ շրջանի զննումից հետո հայտնաբերել են ականանետային պատրաստի դիրքեր ու ռազմամթերք»,- ասել է Լիսենկոն: