Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կհամագործակցի բրիտանական BT Sport հեռուստաընկերության հետ:
51-ամյա պորտուգալացին կնքել է 3 տարվա պայմանագիր, տեղեկացնում է The Telegraph-ը:
Մոուրինյուն աշխատանքից ազատ ժամանակ կմեկնաբանի ֆուտբոլային հանդիպումներ: Չի բացառվում, որ Մոուրինյուն աշխատանքը կմեկնարկի Անգլիայի սուպերգավաթի խաղարկության «Մանչեսթեր Սիթի»-«Արսենալ» խաղի մեկնաբանմամբ: