Սանկտ Պետերբուրգի տնտեսական, շինարարական եւ հողային հարցերի հանձնաժողովը որոշել է քաղաքի հրապարակներից մեկն անվանակոչել հայտնի գրող Սերգեյ Դովլաթովի անվամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, նախաձեռնության հեղինակը Բորիս Վիշնեւսկին է, ում ներկայացմամբ, Դովալթովի անվան հրապարակը կլինի քաղաքի « կենտրոնական հատվածում: Այսպիսով քաղաքային իշխանությունները հարգանքի տուրք կմատուցեն նրան:
Մինչ այդ, Նյու Յորքի փողոցներից մեկն էր անվանակոչվել Դովլաթովի անվամբ: Դովլաթովի անունը շնորհվել Է 63-րդ եւ 108-րդ փողոցների հատման վայրի Քվինսի շրջանում, որտեղ գրողն ապրել է տասը տարի: Փողոցն ստացել Է Sergei Dovlatov Way (Սերգեյ Դոլաթովի ուղանցում) անվանումը:
Նման որոշում ընդունելու խնդրանքով քաղաքային իշխանություններին ուղղված հանրագիրը պատրաստել էին Դովլաթովի երկրպագուների նախաձեռնող խումբը: Նախաձեռնող խմբի ջանքերով 2013թ աշնանից հուշատախտակներ են բացվել նաեւ Քուինսում, Սանկտ Պետերբուրգում, Տալինում եւ Ուֆայում: Իսկ հունիսին, Պսկովում բացվել է Դովլաթովի անվան թանգարանը:
Սերգեյ Դովլաթովը, ում հայրը հրեա էր, մայրը' հայ (Նորա Դովլաթյան), Նյու Յորք Էր տեղափոխվել 1978 թվականին եւ այնտեղ ապրել մինչեւ իր մահը՝ 1989 թվականը: ԱՄՆ-ում ապրած կյանքին են նվիրված նրա բազմաթիվ ստեղծագործություններ, այդ թվում՝ «Օտարերկրուհին» եւ «Մասնաճյուղը»: