armsport.am«Մայամիի» նախկին հարձակվող Լեբրոն Ջեյմսը 2 տարվա պայմանագիր է կնքել «Կլիվլենդի» հետ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, տեղեկացնում է ESPN-ն:

Բասկետբոլիստն այդ ընթացքում կստանա 42,1 միլիոն դոլար:

Ջեյմսն այնպիսի պայմանագիր է կնքել, որ 2016/17-ի մրցաշրջանից առաջ հնարավորություն ունենա կնքել նոր պայմանագիր, երբ կբարձրանա առավելագույն աշխատավարձի չափը:

-Չէինք կարող լինել ավելի երջանիկ: Նա հայտարարեց, որ ցանկանում է կարիերան շարունակել միայն «Կլիվլենդում»: Այդ խոսքերն ու հավատարմությունը հնարավորություն է տալիս հասնել մեր նպատակներին, - ասել է «Կլիվլենդի» գլխավոր տնօրեն Դեւիդ Գրիֆինը: