ԼՂՀ ՊԲ-ն Yerkir.am-ին տրամադրել էն բացառիկ կադրեր, որոնք նկարահանել են հենց դիվերսանտները' իրենք իրենց: Կադրերում նրանք երեւում են իրենց զենքերով ու տեսագրում իրենց զրույցը: Մորթված հորթի կտորները, «Ջերմուկ»-ի շիշը, դիվերսանտների խոսակցություններից դատելով, հայ անասնապահների մոտից են գողացել: Հստակ երեւում են նաեւ դիվերսանտներից մեկի կողքից կախված ատրճանակը, այլ զենքեր: Իսկ խոսակցության թեման, թերեւս, սեփական արարքների մասին գլուխգովանությունն է, նաեւ հպարտանում են, թե գողությունն ադրբեջանցիների պապական մասնագիտությունն է...
Ստորև բերում ենք նրանց խոսակցությունից մի փոքրիկ հատվածի թարգմանությունը:
-Այն բանը վերցրու այնտեղից' դանակը, Հասա'ն, դանակը:
- Սովածության պատճառով ուժասպառ էինք եղել եւ եկել ենք այստեղ, տեսել ենք, որ ճանապարհի կողքին մի հատ հորթ կա, մորթել ենք այդ հորթը, խորոված ենք անում: Տեսե'ք միսը' հորթի բուդը, որը ջրի մեջ է, իսկ մնացած մսից խորոված ենք անում: Փոքրիկ մանղալ, իստիսու «Ջերմուկ» ջուր, իրականում օղի է մեջը: Անասնապահների ֆերմայից ենք վերցրել, շշի վրա գրված է «Ջերմուկ», բայց իրականում օղի էր: Վերցրեցինք: Կամաց-կամաց ուտում ենք: Սակայն որոշ զինվորականներ վախենում են գալ այս տարածք, ասում են' կգնանք, էնտեղ սովամահ կլինենք:
Շարունակությունը՝ այստեղ: